-
20.02.2014|
17:05
Ստամբուլում թունել փորելով բյուզանդական ժամանակաշրջանից մնացած շինության ավերակներ հայտնաբերած 4 գանձ որոնողները ձերբակալվել են:
-
20.02.2014|
14:45
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-ից 6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին:
-
18.02.2014|
11:07
Դուռեն չկարողացավ մատներով հողը փորել և միայն խճերով շտապ ծածկեց սովից հենց նոր մահացած աղջկա դիակը: Մի մազափունջ հասցրեց կտրել ու գրպանում պահել: ՈՒզում էր երկնքին նայել ու էլի փառք տալ, որ գերդաստանի քառասուն հոգուց գոնե տղան փրկվել է, բայց օդում աչքերը սառեցին։ Ձորաբերանով դեպի իրեն էին արշավում մի քանի ասկյար: Դուռեն տղային շտապ թաքցրեց մացառուտում, թաշկինակը մտցրեց բերանը, որ ձայն չհանի: Հետո սկսեց ավելի դանդաղ քայլել, իբր չի նկատել ասկյարներին:
-
15.02.2014|
17:03
Բրիտանացի գիտնականները Անգլիայի արևելքում հայտնաբերել են մոլորակի ամենահին բնակչի ոտքերի հետքերը:
Նրանց հաշվարկով, հետքերը 800 հազար տարի վաղեմություն ունեցող հետքեր են: Այս մասին ասվում է Բրիտանական թանգարանի հայտարարության մեջ:
-
14.02.2014|
11:05
Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
-
14.02.2014|
11:02
ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ:
-
13.02.2014|
17:26
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ին, Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, համերգներով հանդես կգա Գերմանիայում:
-
13.02.2014|
16:13
Օսլոյի համալսարանի գիտնականն ապակոդավորել է փայտի վրա թողնված ծածկագիրը: Նա առաջինն է ապակոդավորել վիկինգների հնագույն ծածկագիրը, որը թվագրվում է 12-13-րդ դարերին՝ գրել է The Guardian-ը:
-
12.02.2014|
15:50
Հին հունական աստվածներից մեկի՝ Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում: Տեղացի ձկնորսներից մեկը պատմել է, որ 500 կգ քաշով արձանն ինքը հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակին:
-
11.02.2014|
11:48
Վերջերս լրացավ վրաց քաղաքական-հասարակական գործիչ, նշանավոր արձակագիր ու բանաստեղծ, գիտնական, բառարանագիր, ինչու չէ, նաև հայագետ Սուլխան Սաբա Օրբելիանու ծննդյան 355-ամյակը (1658-1725 թթ.):